03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Էպոսագետն ընդդեմ Հայրիկյանի

 “Սիրունյան” իրավաբանական գրասնեյակը  Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է,  որ պատրաստավում է պատասխանատվության ենթարկել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանին:

 “ Մայիսի 14-ի կայացած ասուլիսում Կարո Եղնուկյանի կողմից Վարդան Սեդրակյանի մասին հերյուրանքներ տարածելու եւ նրան վիրավորելու կապակցությամբ “Սիրունյան” իրավաբանական գրասենյակը նախապատրաստում է հայց ընդդեմ Կ.Եղնուկյանի՝ Վարդան Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը հատուցելու պահանջով”-գրել է գրասենյակը:

Հիշեցնենք, որ գրասենյակի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պաշտպանում է Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող էպոսագետ, ՀՀ նախագահի  նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի շահերը: Դատաքննությունը սկսվել է:

 Նշենք, որ Եղնուկյանը մասնավորապես ասել է,թե Սեդրակյանը վերջին մի քանի տարում խաղացել է 3 միլիոն դոլարի չափ գումար: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ