15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է ՀԱՊԿ խորհուրդների համատեղ նիստը

Երեւանում մեկնարկել ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ երկրների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։

Նիստից առաջ ներկաներին ողջունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ այսօր կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի թիվս այլ հարցերի, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ:

Նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ