09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը դեռ հաշվարկում է

“Շատ նորմալ ընթացք է, որ բոլոր պոտենցիալ թեկնածուները տնտղում են քաղաքական իրավիճակը, քննարկում իրենց հնարավորությունները եւ իրենց ասելիքն ասում: Ես դեռեւս չեմ տեսել լուրջ որեւէ մեկին, որը հայտարարի իր առաջադրման մասին”,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի լռությունը:

“Երբ այդ մարդը կառաջադրվի, կասի իր քաղաքական ծրագրերի մասին, դուք էլ կլսեք,  այս պահին չկա այդ քաղաքական ծրագիրը եւ առաջադրման մասին հայտարարությունը, ուրեմն ընդունենք այդ փաստը ինչպես որ կա”,-նշել է Արամ Մանուկյանն ու հավելել.” Եթե  կարող եք ասել, որ որեւէ  թեկնածու հայտարարել է, որ ինքը թեկնածու է, այդ ժամանակ կասեք` ինչու Տեր-Պետրոսյանը չի հայտարարել կամ չի առաջադրովում”:

Արամ Մանուկյանի խոսքով, ՀԱԿ-ը նախագահական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանի, երբ հարմար կգտնի:

Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք այդ հարմար պահը ինչ-ինչ քաղաքական զարգացումներով է պայմանավորված, Արամ Մանուկյանն ասել է. “Իհարկե, առաջադրումը բնականաբար կապված է  սեփական թիմի հետ, հակառակորդ թիմի հետ, ներքաղաքական իրավիճակի հետ, միջազգային դրության եւ տարածաշրջանային զարգացումների հետ:

Յուրաքանչյուր թեկնածու պետք  է հաշվի իր հնարավորությունները, այն դաշտը որտեղից առաջադրվում է եւ  այդ հաշվարկից ելնելով,  նաեւ ժամանակի գործոնը հաշվի առնելով կատարի իր հայտարարությունը”:

Մեր մյուս հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ հաշվարկների ընթացքում  ստացվի այնպես, որ ՀԱԿ-ը սեփական թեկնածուով հանդես չգա, Արամ Մանուկյանը պատասխանել է.”Եկեք եթեներով չխոսենք: Ես այդպիսի բան չեմ ասել, ես ասել եմ` բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ Տեր-Պետրոսյանը, հաշվարկում է այն քաղաքական  իրավիճակը, այն հնարավորությունները, որից ելնելով կլինեն համապատասխան հայտարարութուններ”:

Ինչ վերաբերվում է հարցին, թե Տեր-Պետրոսյանից բացի ՀԱԿ-ում կա՞ մեկ այլ գործիչ, որը  կարող է հավակնել նախագահի թեկնածության, Արամ Մանուկյանը նշել է. ”ՀԱԿ-ը դեռեւս չի հայտարարել իր թեկնածուի մասին, մեր թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռւես ոչինչ չի հայտարարել եւ դրա հետ կապված որեւէ այլ քննարկումներ ՀԱԿ-ում չեն եղել”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ