Ավետը դուխով տղա է, ու մենք ռիսկ չունենք.դիմեցին նախարարին/վիդեո/
Քաղցրաշենցիներն այսօր առավոտից հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Նրանք ասում են, որ արդեն մեկ տարի է խաղողը հանձնել են Քաղցրաշենի գինու գործարան, սակայն մինչ օրս գումարը ստանալ չեն կարողանում։
Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Ավելի հեշտ է վարչապետին խնդրենք, քան Ավետ Սարգսյանից (գինու գործարանի սեփականատեր) փող ուզենք, մենք իրան ենք խաղող տվել, բայց էդքան ռիսկ չունենք, որ իրանից փող ուզենք: Ավետը ընենց դուխով տղա է, որ մենք իրան չենք կարա տենանք: Քրքրվանք արդեն: Պարոն նախարար մի բան արեք », – ասաց ցուցարարներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում: