17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կոնյակ վերցրել եմ». Առողջապահության նախարարը խոստովանեց /վիդեո/

«Դուք կոռուպցիա եք համարում բժշկին նվիրած կոնյակը, ծաղիկը, գումարը, ի՞նչը: Իսկ մեծ գումարներ քաղաքացիները թող չտան: Եթե պահանջում են, դա արդեն դատախազության հարցեր են»,-այսօր՝ հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նախարարը գտնում է, որ բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու խնդիր կա:

Նախարարը խնդրի լուծումը տեսնում է աշխատավարձերի բարձրացման մեջ. «Աշխատավարձերը, արդյունավետությունը բարձրացնենք, եւ քաղաքացիներին կրթենք, որ պետք չի  մոտենալ բժիշկներին այդ հարցերով»:

Լեւոն Ալթունյանը խոստովանեց, որ  բժիշկ  աշխատած ժամանակ ինքը  հիվանդներից կոնյակ վերցրել է:

Հարցին` թե իրեն հարուստ համարում է, նախարարը պատասխանեց. «Բժիշկների համեմատ` հարուստ, շատ հարուստների համեմատ` աղքատ»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ