19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հանձնարարականներ ԿԳ նախարարին

ՀՀ կառավարության նիստի  օրակարգին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի առաջարկություն արեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին. «Հանձնարարում եմ ԿԳ նախարարին նաև՝ ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին 7 օրվա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ»:
Վարչապետը մանրամասնեց ասելիքը և հավելեց. «Բոլորդ շատ լավ հասկանում եք, որ կարող է մայր և աղջիկ նույն դպրոցում աշխատեն։ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»:

Երկրորդ հանձնարարականը ԿԳ նախարարին այն է, որ  գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցման կապ  ապահովվի՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ