Արցախի հրաշալի պատասխանը` բոլոր հարցերին
Կիրակի հոկտոմբերի 9-ին, ԼՂՀ-ում նշվել է Բերքի տոնը: Տոնին մասնակցել էր նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, ով այսօր լրագրողների հետ զրույցում այպես նկարագրեց այն. «Սա մի միջոցառում էր, որը պատասխան էր բոլոր վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացներին
քառօրյա պատերազմ, Հայաստանում տեղի ընթացող գործընթացներ և այլն: Սա միայն տոն չէր, մի քանի հազար տաղավարներ էին` ամբողջ հրապարակի երկարությամբ, որտեղ ԼՂՀ բանկիչներն իրենց արտադրության մթերքները վաճառքի էին հանել»,-նշեց նա:
Իսագուլյանի ներկայացմամբ այս առումով Արցախը բացարձակ ինքնաբավ է, նույնիսկ ցորեն է նվիրաբերել Հայաստանին. «Մի քանի տարի առաջ այս տոնը նախաձեռնել էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահ Բակո Սահակյանի համաձայնությամբ, և առաջին տարում մի քանի տասնյակ մեքենաներ էին ու 35 միլիոն դրամի առևտուր, իսկ այս անգամ մի քանի հազար մեքենա ու տաղավար, և առևտուրը գերազանցել է մոտ 1 միլիարդ դրամը: Սա հրաշալի ցուցանիշ է`
պատասխան բոլոր հարցերին, որ առաջադրվում են, օրինակ` ԼՂՀ-ը կայացած պետություն է, թե չէ, ինչպես է կայացած: Այն շատ ավելի ինքնաբավ է, քան իր հարևան ճանաչված պետությունները»:
Բանախոսի ուշադրությունն էր զարնել նաև այն, որ եթե կողքից նայեիր ԼՂՀ նախագահին ու վարչապետին, ապա շարքային քաղաքացիներից չէին տարբերվի, քանի որ նրանք տեղյակ էին բոլորի խնդիրներից: «Սա ամենակարևոր երոևւյթն է այս տարվա մեջ, որ տեղի է ունեցել: Սա կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի համար»: Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ ԼՂՀ-ի տնտեսական ցուցանիշը 10 տոկոս է կազմում, ինչը նշանակալի առաջընթաց է: Նա նաև հավելեց, որ Վարդենիսով անցնող ճանապարհը գրեթե պատրաստ է, ու ԼՂՀ այցերիթիվը սա կարող է ավելացնել:
«Նաև հավելեմ` Բերքի տոնի ժամանակ շատ հետաքրքիր բան եղավ. հենց կառավարության շենքի դիմաց ոչխարը զույգ գառնուկ ծնեց: Հիանալի էր»,-եզրափակեց նա: