24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանին պիտի խաղաղություն պարտադրենք

Մայիսի 14-ին լրացավ Հայաստանի ու Ադրբեջանի  միջեւ հրադադար հաստատվեց: Ինչ տվեցին այդ տարիները. ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, 19 տարի անց մի կողմից ունենք Արցախ պետություն, որն ամեն օր օրեցօր կայանում է, ունի սահմանադրորեն ամրագրված իր տարածքները, նկատվում է դեմոգրաֆիական աճ, սակայն մյուս կողմից էլ `կա  ագրեսիվ Ադրբեջան:

“Ադրբեջանում 1994-ի համեմատ ավելի ցայտուն են դարձել ծավալապաշտական նկրտումները: Անդրկովկասցի թուրքերի ընկալումներում Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի: Նրանք ներկայացնում են, որ սա եղել է Ադրբեջան ու լինելու է Ադրբեջան: 19 տարիների ընթացքում, եթե ինչ-որ բան այնտեղ փոխվել է, ապա ի վնաս հակամարտության, նրանք դարձել են ավելի ագրեսիվ”,-ասաց նա:

Սակայն հրադադարը խաղաղություն չէ, այլ ընդամենը պատերազմի պասիվ փուլ ու անորոշություն է ապագայի հանդեպ: “Պոտենցիալ վտանգը, որը բխում է Ադրբեջանի զինված ուժերից ուռճացված ռազմական բյուջեն է: Այդ գումարները որակի չեն վերածվել, եթե վերածվեին արդեն պատերազմի մեջ կգտնվեինք: Հայաստանի պաշտպանունակությանն ուղղված քայլերն ունեն պրոակտիվ բնույթ”,-ասաց նա:

Արցախն այսօր ունի Պաշտպանության բանակ, որը վերջին շրջանում ավելի “մոբիլ”» է դարձել եւ արդյունավետ կառավարվող:

 Այսօր օրակարգում  մի խնդիր ունենք`  ինչպես Ադրբեջանին պարտադրել խաղաղություն:  “Խաղաղությունը հարատեւ դարձնելու համար, մեր հույսը մենք ենք”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ