Տեղեկատվության անվտանգության մասնագետը մեղադրում է ԿԸՀ-ին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ապրիլի 24-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից սպասվելիք հակերային հարձակումները տեղի չունեցան:
“Տարօրինակ է, որ ոչ մի հարձակում չեղավ, և այդ օրերին ավելի հանգիստ էր, քան մնացած` ոչ հատուկ օրերին: Հակառակը` Հայկական կիբեր բանակը ապրիլի 24-ից և մայիսի 9-ը կոտրեց կայքեր, որոնք այդքան էլ կարևոր կայքեր չեն”,-ասաց նա: Նրա խոսքով, հայկական այն կայքերը, որոնք ցեղասպանության թեմայով են, բավականին պաշտպանված են:
“Շատ ավելի տխուր է, երբ կոտրվում են նամակային տեղեկատվություն պարունակող կայքեր, քան թե օրինակ 100-ից ավելի ոչ կարևոր կայքեր”:
Ս. Մարտիրոսյանը իր ուշադրությունը բևեռեց ԿԸՀ-ի կայքի վրա, որտեղ տեղադրված են քաղաքացիների բնակության բայրերի և ծննդյան թվականի վերաբերյալ տվյալներ:
“Բոլորիս հասցեները և ծննդյան թիվն է տեղադրված, որի իրավունքը չունեն առանց մեր իմացության տեղադրել, մյուս կողմից էլ օրենքը պահանջում է այդ ցուցակները դնել, ստացվում է` կա հակասություն: Կանանց երևի դուր չի գա, որ իրենց ծննդյան տվյալները, տարեթիվը տեղադրվի:
Օրինակ` “Ֆեյսբուքում” կանայք մեծ մասամբ չեն ներկայացնում իրենց ծննդյան տարեթիվը, սակայն մեր ԿԸՀ-ն դա ազատորեն ներկայացնում է”: