22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանին էլ չեն սպասում. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի, որքան էլ ԲՀԿ-ն փորձում էր խոսել կառավարության 30 տոկոսի, նախարարական 6 պորտֆելների, ինչպես նաև վարչապետի պաշտոնն իրենով անելու դիմաց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրանց չորս պորտֆելից ավելի տալ:

Ըստ նույն աղբյուրների` մինչև հիմա Սերժ Սարգսյանը պատրաստ էր Գագիկ Ծառուկյանին կամ նրա թիմակիցներից որևէ մեկին առաջարկել փոխվարչապետի պորտֆելը ևս: Բանն այն է, որ թերթի զրուցակիցները չէին բացառում նախագահական ընտրություններին զուգահեռ սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որով Հայաստանը սահուն անցում կկատարեր վարչապետական կառավարման համակարգին, ինչպես արեց Վրաստանը:

Սակայն թե այս, թե վերը նշվածների առումով նախագահականի, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այս օրերին լիովին փոխվել է: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների մասով ժամանակային խնդիրները կարող են պատճառ լինել, ապա Ծառուկյանի պահվածքը, խուսափողական ծեքծեքումները, ժամանակ շահելու մարտավարությունը ձանձրացրել է “սպասող կողմին”, որտեղ սատարելու հարցի առնչությամբ ասվել է` հլը տես ես ուզո՞ւմ եմ, որ ինքն իմ կողքը կանգնի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ