Տար Աստված, ՀԱԿ-ը ծառայեր երկրին … հիասթափության պատճառն է
”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ ՀԱԿ-ն այլևս չի կարող վերականգնվել: ”Անհնար է վերականգնվել”,-Henaran.am-ի հարցին` ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ը` վերականգնելու համար իրեն վստահող երբեմնի հզոր ժողովրդական ալիքը, ասաց Գիմիշյանը:
Վերջինս ընդգծեց, որ հասարակությունը Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ին մոտ չորս տոկոս ձայն տալով` ցույց տվեց, որ այլևս նրա հետ հույսեր չի կապում:
Անձամբ Գիմիշյանը ՀԱԿ-ից եւ նրա առաջնորդներից հիասթափվել է, քանի որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել այնպիսի մի ուժի հետ, ինչպիսին ԲՀԿ-ն է: Գիմիշյանը չբացառեց, որ հենց այդ նույն պատճառով էլ հասարակությունը կարող է հիասթափված լինել ՀԱԿ-ից:
”Տար Աստված, ՀԱԿ-ը ծառայեր երկրին, ժողովրդին, ինձ էլ ընդունեին իրենց ընդդիմադիր, չեմ ուզում կոպիտ բաներ ասել, բայց փաստերն ավելի լավ են խոսում, և ժողովուրդն ավելի լավ գնահատական տվեց”: