09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգային ժողովը գողականի տեղ չի, եթե ասում եք մի բան, նախ փաստեք. պատգամավոր

”Դրանք ավելի շատ ժուռնալիստական շտամպներ են, մարդկանց վարկաբեկելու տարբեր ձևեր ու հնարաքներ կան, որոնց տիրապետում եք”,-Henaran.am-ի հարցին, արդյո՞ք Ազգային ժողովում գողականներ կան, պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

”Ազգային ժողովը գողականի տեղ չի, եթե ասում եք մի բան, պետք է նախ փաստեք, անձի անուն տաք ու հիմնավորեք, ցանկացած մարդու տեսակետը կարող է լինել սուբյեկտիվ ու սահամանփակվել հենց իրենով”,-նշեց պատգամավորը:

Դիտարկմանը` ոչ թե մենք ենք այդ մասին հայտարարում, այլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Բադեյանն արձագանքեց. ”Դա կոնկրետ մարդու մասին է խոսքը, այդպիսի որակում ոստիականապետը և ոչ միայն ոստիկանապետը, ցանկացած մարդ կարող է անել այդ հարցադրմամբ և ճշտել, իմանալ մարդ դասախոս է, թե գողական, պատգամավոր է, թե գողական, ոստիկան է, թե գողական, դա հիմարություն է տարածել ամբողջ Ազգային ժողովի վրա”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ