Խնդիրը պատգամավորին “փչացնելը” չէ, այլ … /վիդեո/
”Բանը նրանում է, որ խնդիրը չի կայանում այս կամ այն պատգամավորին ”փչացնելը”: Խնդիրը կայանում է նրանում, որ որպես քրիստոնյա մարդ` ես հակված եմ բժշկել մարդկանց: Ես խորին համոզմունք ունեմ, որ այլևս նման զանգեր ոչ մի իրավապահի չեն լինի:
Այդ թվում ձեր շնորհիվ հասարակությունը հասկացավ, որ նման պահելակերպ այլևս պետք չէ դրսևորել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով իր հայտնի ”արա, պատգամավո՞ր եք, թե՞ գողական” արտահայտությանը:
Գասպարյանը այդպես էլ չասաց, թե որ պատգամավորին նկատի ուներ` “գողական” ասելով, ընդգծելով, որ այդ պատգամավորն իրեն լավ հասկացել է:
”Եթե հնչեց պատգամավոր, չի նշանակում, որ մեր գերատեսչությունում կամ ձեր մեջ չկան նման երևույթներ: Խոսքը այդ երևույթից ազատվելու մասին է, որից մեր հասարակությունը ազատվեց”,- նշեց ոստիկանապետը:
Թաղային հեղինակությունների մասին ոստիկանապետն ասաց, որ եթե մի բակում մի քանի հոգի հավաքված են, դա չի նշանակում, որ նրանք թաղային հեղինակություններն են:
Ընտրությունների ընթացքը ոստիկանապետը կցանականար գնահատել գերազանց, սակայն գնահատեց բավարար, իսկ թե ինչու` դիտեք տեսանյութում: