16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայկական կողմը պատասխան կրակոցներ է արձակել.ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակոցներ են արձակվել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Նշված հատվածում միայն ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակվել է ավելի քան 500 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների` շարունակելով լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ