15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստատուս-քվոյի պահպանումը ԼՂ-ում անընդունելի է․ Միխաել Կինդսգրաբ

Գերմանիան վճռականորեն կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:Այդ մասին REPORT.AZ-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Կինդսգրաբը:

«Մենք, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ամեն ջանք թափում ենք՝ բանակցային գործընթացի վերականգնման համար»,- ասել է նա։

Կինդսգրաբը հիշեցրել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկրի ներկայացուցչի Երևան և Բաքու կատարած այցերը:

«Իր այցերի ընթացքում նախարարը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` աջակցելու հակամարտության կարգավորմանը: Ստատուս-քվոյի պահպանումը ԼՂ-ում անընդունելի է: Մենք մշտական կապի մեջ ենք կողմերի հետ բանակցային գործընթացի վերականգնման համար` նպատակ ունենալով հասնել խաղաղ կարգավորման։ Մենք աշխատում ենք նաեւ լարվածության թուլացման ուղղությամբ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ