15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես դեռ ցնցված եմ մեր գործընկերոջ ելույթից». Ուրիխանյանը հայհոյեց Ստյոպա Սաֆարյանին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որը երեկ հայտարարեց պատգամավորական մանդատից եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, ԱԺ հայտարարությունների ժամին ուղերձ հղեց «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին».

«Ըստ մտավերլուծական փորձաքննության եզրակացության՝ ձեր իշխանության մեջ վեր ընկած մի քանի ջահելներ իրենց դրել են հակաքարոզչության մտքի գիգանտների տեղ ու իբր նոր ձև են գտել իշխանության պլանների մեջ չմտնող մարդկանց վարկաբեկելու: Բնական է, որ իշխանական դիրքից ընդդիմադիրին հայհոյելու տարբերակ չունեն, որովհետեւ հակառակ էֆեկտ կստանան, փոխարենը՝ անձնական օգտագործման ճիվաղներին ֆաս են տալիս իշխանության համար անցանկալիների վրա: Ժամանակին արևմտամետի ձև բռնած, իսկ հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ջեբի շուն դարձած Սաֆարյան Ստյոպիկին իշխանական կլանի հեռուստաալիքների մշտականը ձեռքը տված ֆաս են տվել իմ ու գործընկերներիս վրա»,- ասաց Ուրիխանյանը:

Ուրիխանյանը հայտարարեց, որ մինչ այժմ հանդուրժել է իրեն վերաբերող բոլոր քննադատությունները, սակայն երբ արդեն սահմանն անցել են, թող «չշփոթեն կոռեկտությունս՝ թուլության հետ».

«Նախկին պատգամավոր, իշխանության կամակատար ու ըստ ավանդական խորհրդարանական սլենգի՝ չաթլախ Սաֆարյան Ստյոպիկին, որն իրեն թույլ է տվել սոցիալական ցանցերում ու մեդիայում վիրավորել թիմակիցներիս ու մերձավորներիս, հայտնում եմ, որ բնակվում եմ գրանցմանս վայրում, որը հրապարակված է պետռեգիստրում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

 

Ուրիխանյանի ելույթից հետո աձագանքեց Էդուարդ Շարմազանովը.

«Պարոն Ուրիխանյան, մինչև էս պահը ես ձեզ կոռեկտ անձնավորություն գիտեի, ո՛չ էս ամբիոնից է սազական, ո՛չ էլ ձեզ, հեռուստադիտողից ամաչե՛ք, չի կարելի նման բան»,- ասաց նա:

Ապա մի քանի րոպե անց հաջորդ ելույթ ունեցողից հետո կրկին խոսեց այս մասին.

«Ես դեռ ցնցված եմ մեր գործընկերոջ ելույթից, մի բան կարող եմ ասել՝ ճիշտ է արել, որ դիմում է գրել, իր տեղը ոչ թե խորհրդարանն է, այլ՝ ախոռը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ