28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստանը մեծամասշտաբ փոփոխությունների փուլում է»

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 

Հայաստանը մեծամասշտաբ փոփոխությունների փուլում է։ Իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների ալիքը մեծ ընդգրկում ունի, դրանք տարբեր ոլորտներում ու շերտերում են։ Լայնածավալ փոփոխությունները մեկնարկել են դեռևս անցյալ տարի սահմանադրական բարեփոխումներով, այժմ արդեն տեղափոխվում են քաղաքական, ընտրական, կառավարման, տնտեսական, պաշտպանական և բազում այլ համակարգեր։ Եվ ամենակարևորը՝ փոփոխությունները մոտեցումներում են՝ խնդիրներին լուծելու, աշխատելու, հարաբերվելու նոր մոտեցումներում։

Նոր մոտեցումներն անհրաժեշտություն են և ժամանակի պահանջ։ Վերջին տարիներին թե՜ Հայաստանում, թե՜ աշխարհում նոր մարտահրավերներ են, և դասական մոդելներն այլևս աշխատունակ չեն։ Քաղաքական, տնտեսական, կառավարման մշակույթները վերափոխման ենթակա են։ Զարգացումները ենթադրում են նաև նոր մարտա և ռազմավարություններ։

Հայաստանի համար հատկապես կարևոր է պաշտպանության ոլորտին նոր շունչ հաղորդելը։ Առանցքային են լինելու պաշտպանունակության խնդիրները, ռազմաքաղաքական դիվանագիտությունը, ռազմական կրթությունը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, զինվորականների և մարտական գործողություններին մասնակցած անձանց սոցիալական հարցերը։

Բանակը, պաշտպանության ոլորտը մեր երկրի անկախության երաշխիքներից են և շրջադարձային բարեփոխումների, նոր շունչ ստանալու, նոր աշխատաոճ որդեգրելու կարիք ունեն։

Մեծերն ասում էին՝ եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզանից: Մենք բոլորս ուզում ենք ավելի լավ Հայաստան, ավելի լավ պետություն, ավելի լավ կյանք։ Եվ այս նպատակներին հասնելու համար նախ ինքներս պետք է դառնանք ավելի լավը՝ իշխանություն թե ընդդիմություն, լրագրող թե մտավորական, զինվորական թե ուսուցիչ: Մեր երազանքների Հայաստանը մեր փոխարեն ոչ ոք չի կառուցի: Ուրեմն սովորենք ապրել, աշխատել ու արարել միասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ