27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրախորհրդում Թուրքիայի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել

Եվրախորհրդում (ԵԽ) բարձրացվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների հարցը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ-ն այսուհետև լրջորեն կհետևի այդ ոլորտներին: Որոշում է կայացվել  հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության և իրավական ուժ ունեցող որոշումները ինչ չափով են համապատասխանում եվրոպական իրավական նորմերին:

ԵԽ վերահսիչ հանձնաժողովը վերոնշյալ երկու խնդիրների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն է խնդրել: Նշվում է, որ հանձնաժողովի այս քայլը մեծ չափով պայմանավորված է նաև արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ քննադատություններով ու բողոքներով:

Վերոհիշյալ հանձնաժողովը հետևում է Թուրքիայի՝ ԵԽ անդամակցությունից բխող պարտավորությունների կատարմանը և հաջորդ տարի պետք է հրապարակի Թուրքիայի մասին տարեկան զեկույցը:

Հիշեցնենք, որ խնդրո առարկա թեմայով Թուրքիային ուղղված առաջին զգուշացումը ստացվել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսից: Նա քննադատել էր Թուրքիայում հրապարակված առաջին օրենքի ուժ ունեցող որոշման լայնածավալությունը և հիշեցրել, որ Թուրքիայի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:

Նշենք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը Եվրախորհրդի մարմիններից մեկն է: Այն կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից և Եվրապայից բացի 14 այլ երկրներ (այդ թվում նաև՝ ԱՄՆ-ը) ներկայացնող իրավաբաններից: Հանձնաժողովի կենտրոնը Ստրասբուրգն է, այն հայտնի է որպես սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդատվական կառույց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ