10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ուզումա ընտրություններ կեղծեն, ուզումա բանտ նստացնեն.. ”

Արդեն նախկին ՀԱԿ դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր հորդառատ անձրևի տակ ՀԱԿ ակտիվիստների հետ բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ:

Henaran.am –ը փորձեց պարզել, թե ինչ ակնկալիք ունի այսօրվա վճռորոշ դատավարությունից ՀԱԿ ներկայացուցիչը: “ Այսօրվա դատից ոչ մի ակնկալիք չունեմ: Ինչ ուզում են թող անեն, մեր պայքարը շարունակվումա, ուզում են ընտրությունները կեղծեն, ուզում են մարդկանց բանտ նստացնեն, մեկա ոչնչով չեն կարողանա խանգարել մեր ընթացքը դեպի հաղթանակ”,-ասաց Զուրաբյանը:

Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը նշանակել է Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների գործով ատավարության օրը: Հիշեցնենք, Վճռաբեկ ատարանը վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը: Այսօր դատարանը առաջին ատյանի դատարան` վերանայման ուղարկեց ՀԱԿ ակտիվիստների գործը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ