21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Բանակցություններ են գնում, որ բոլոր ուժերը միանան ԲՀԿ-ին

«Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունները եղել են թափանցիկ եւ առանց ընտրախախտումների: Պետք է շնորհավորենք միմյանց նման ընտրություններ անցկացնելու համար: ՀՀԿ-ն գոհ է արդյունքներից, որովհետեւ 176 համայնքում անցել են ՀՀԿ անդամներ»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նկատում է , որ տարեցտարի ընտրախախտումների համակարգն ավելի է կատարելագործվում. «Երբ խախտումների վերաբերյալ ահազանգեր էինք ստանում, մինչեւ հասնում էինք, ամեն ինչ անհետացած էր լինում»:

Լյովա Խաչատրյանը հայտարարեց , որ ԲՀԿ-ն բողոքարկելու է Գյումրիի արդյունքները մի շարք ընտրատեղամասերում:

«Կարծում եմ՝  կա հնարավորություն այնտեղ կոալիցիա կազմելու, եթե փոփոխություններ լինեն վերահաշվարկի արդյունքում: Բանակցություններ են գնում, որ բոլոր ուժերը միանան մեզ, բայց դա միայն վերահաշվարկից հետո»,-ընդգծեց Լյովա Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ