15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որքան էլ ցավալի լինի. Փաշինյանն՝ իրենց պարտությունից (վիդեո)

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Վանաձորում ունեցած պարտությունից, նշեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրելու են իրավիճակը, իսկ շտապ հետևություններ անելու ցանկություն չունի: Հարցին, թե հնարավոր է Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել, նա պատասխանեց, որ անհնար է իշխանափոխությունն առանց ժողովրդի կամարտահայտությամբ:  Նա դեռևս մնում է իր կարծքին, որ մինչև Հայաստանում չձևավորվի մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն, իշխանափոխություն չի լինելու:

Փաշինյանը հավելեց, որ որքան ել ցավալի լինեն իրենց պարտության պատճառները, ամեն դեպքում իրենք դա արձանագրելու են ու դրանից էլ հետևություններ են անելու:

Հիշեցնենք, որ Վանաձորում քվեները բաժխվել էին հետևյալ կերպ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 14899,

«Լուսավոր Հայաստան» – 10899,

«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց երկիր») – 5286,

«Բարգավաճ Հայաստան» – 2872,

Հայ հեղափոխական դաշնակցություն – 2522,

«Քաղաքացիական պայմանագիր» – 1617,

«Համախմբում» – 984,

Հայ ազգային կոնգրես – 551:

Վանաձորում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 96 561 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 41 278-ը, կամ 42,74 տոկոսը: Ըստ այդմ Վանաձոր քաղաքի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն  ու ՀՅԴ-ը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ