08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը չի քննարկի որդեկորույս մայրերի բարձրացրած խնդիրը

«5-րդ գումարման Աժ-ի աշխատանքները մոտենում են ավարտին, և այն չկարողացավ հանրությանը լիարժեքորեն ծառայել, այլև խուսափեց իր ուղղակի պարտականություններից»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ  քննարկման առարկա պիտի դառնային իր 2 հայտարարությունները որպես նախագիծ քննարկելը: Դրանցից մեկը  վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, 2-րդը ժողովրդի ամստամբության իրավունքին: «Իմացեք, որ այլևս դուք նաև այս հարցի շուրջ պետք է կանչվեք պատասխանատվության»,-ասաց նա՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Ապա քվեարկության դրվեց ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից առաջարկվող՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը:

Փոստանջյանն ասաց, որ որովհետև իրավապահ համակարգն ու դատական համակարգը պատշաճ չեն գործում, ինքն առաջարկում է  ստեղծել հանձնաժողով ու ոսււոմնասիրել այդ դեպքերը՝ հիշեցնելով, որ գրեթե ամեն օր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սգավոր մայրերը գալիս են Ազգային ժողովի մուտքերի մոտ՝ հույս ունենալով, որ պատգամավորները կարող են պարզել, թե ի վերջո ինչ պայմաններում են մահացել իրենց որդիները:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանն ու Տիգրան Ուրիխանյանը ևս կողմ են այս հանձնաժողովի ստեղծմանը:

Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասաց.  «Ես չեմ կարծում, որ սա քաղաքական հարց է, ու մեծամասնության  ինքնասիրությունը կարող է վնասվի: Եկեք, բոլորս միասին քնարկենք այս հարցը, պարզենք»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ գիտեն՝ խնդիրը գոյություն ունի, այն քաղաքական դաշտից դուրս է, իրավական խնդիր է, ու հենց այդ նպատակով կփորձեն չխոչընդոտել այդ դաշտի խնդիրը, ու կաջակցեն հենց զոհված զինվորների մայրերին, իսկ ՀՀԿ-ը չի մասնակցք քվեակությանը: Նշենք, որ նախագիծը չընդունվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ