28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ. ՄԻՊ

Հայաստանում տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն:
Արձանագրվել են նաև լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու դեպքեր: Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու դեպք է արձանագրվել Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում: Ստացվել են նաև հաղորդումներ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության իրավունքը խախտելու և այլ դեպքերի վերաբերյալ:
Բոլոր հաղորդումները ներկայում մանրամասն ուսումնասիրվում են: Քվեարկության ավարտից հետո դրանք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում սահմանված կարգով կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմինների քննարկմանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ