Ինչ պահանջես սոված մարդուց
Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ըւնտրությունները արդեն իսկ քննարկումների ու քննադատությունների ալիք են ծավալել:
Ինչով է պայմանավորում նախորդ ընտրություններում 13 մանդատի արժանացած` ՀԱԿ քաղաքական ուժի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը այս ընտրություններում արդեն ՀԱԿ-ի նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը, և կիսում է արդյոք նա Արմեն Մարտիրոսյանի տեսակետը, թե ժողովուրդը պատժեց ընդդիմությանը, Henaran.am-ի հարցին ԱԺ ՀԱԿ պատգամավորը տվեց իր խոսքերով` լիարժեք պատասխան.
”Որ քաղաքացին հուսահատված է, դրանում ոչ մի խոսք, բայց որ իշխանությանը այդքան ձայն չէր տա, դրանում ավելի քան վստահ եմ: Այստեղ աշխատել է փողի գործոնը, ընդ որում, բավականին լուրջ գումարներ են բաժանվել: Երբ մարդը հոսանքի վարձը մուծելու փող չունի նա չի կարող ճիշտ կողմնորոշվել: Կեցությունն է որոշում գիտակցությունը: Ինչ գիտակցություն ենք պահանջում այսօր սոված հայ մարդուց , որ խնդիր ունի իր երեխային կերակրելու”:
ՀԱԿ պատգամավորի դիտարկմամբ` ժողովրդի կողմից իրական սեր չվայելող կուսակցությունները ամեն անգամ օգտվում են առիթից.” Էս դեպքում բարի ձյաձյաներ են գտնվում, որոնք մեկ օրում լուծում են 2 օրվա խնդիրներ”:
Լյուդմիլա Սարգսյանի հետ Henaran.am-ի զրույցի մանրամասները` տեսանյութում: