«Ուրարտուն» շարունակում է հաղթանակներ տոնել Վրաստանում
Վրաստանում հավաք անցկացնող «Ուրարտուն» հաղթել է նաեւ երրորդ ստուգողական խաղում: Թբիլիսիում Տիգրան Գյոկչյանի սաներն ուժեղ են գտնվել Վրաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականից՝62:53:
Հայկական թիմի գլխավոր մարզիչն այս անգամ ավելի մեծ թվով փորձարկումներ էկատարել:
Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը եւ Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը եւ Արիզոնա Ռեյդը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վրաստանում «Ուրարտուն» հաղթել էր նաեւ «Ռուսթավիին» (90:88) եւ «Սուխումիին» (111:86):
Հիշեցնենք, որ երեւանյան ակումբը նախապատրաստվում է Ռուսաստանի Սուպերլիգա-1-ին եւ հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը` Երեւանում հյուրընկալելով «Ռյազանին»: