28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լռակյաց պատգամավորների թիվն աճել է

ԱԺ նստաշրջանում պատգամավորների կեսից ավելի օրենսդրական քննարկումների ժամանակ ընդհանրապես ելույթ չեն ունեցել: Լռակյաց պատգամավորների թիվը 10-ով աճել է:
 
Այս մասին  լրագրողների հետ  հանդիպմանն ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
 
«131 պատգամավորից 77-ը ընդհանրապես մեկուսացած է և որևէ կապ չունի օրենսդրական քննարկումների հետ: Դրանք 53 ՀՀԿ-ական ու 24 ԲՀԿ-ական պատգամավորներն են»,-ասաց ծրագրի ղեկավարը:
 
Լուսինե Վասիլյանի խոսքերով՝ իրենց մոնիթորինգը ցույց է տվել, որ այս՝ 5-րդ գումարման ԱԺ-ի 9-րդ նստաշրջանում ԱԺ ընդունած օրինագծերի 2/3-ը արտահերթ նիստով են ընդունվել և դրանց 95 տոկոսը կառավարության նախաձեռնած օրինագծերն են եղել, և միայն 5 տոկոսը՝ խորհրդարանի հեղինակած:
 
«112 օրենքից 5-ի հեղինակն են միայն պատգամավորները, 107-ը կառավարությանն է»,-ասաց ծրագրի ղեկավարը՝ շարունակելով. «ԱԺ հանձնաժողովներից 5-ը որևէ լսում չի կազմակերպել՝ խախտելով ԱԺ կանոնակարգը, որով պետք է յուրաքանչյուր նստաշրջանում գոնե 1 լսում կազմակերպվի», – ընդգծեց բանախոսը:
 
Ըստ այդմ՝ այս նստաշրջանում եղել են խորհրդարանական հանձնաժողովներ, որոնք ընդհանրապես նիստ էլ չեն հրավիրել: Իսկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Եվրաինտեգրման հանձնաժողովը որևէ նիստ չի գումարել և քննարկման որևէ թեմա չի ունեցել:
 
Ամենաշատ բացակայող պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միացել է ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը, որը, ինչպես և Ծառուկյանը, բացակայել է նստաշրջանի բոլոր 110 նիստերից:
 
Հաջորդ ամենաշատ բացակայողները ԲՀԿ-ից Հայկ Խաչատրյանը և ՀՀԿ-ից Արթուր Գևորգյանն են:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ