06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անի այցելողներին GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը /վիդեո/

Հայատյաց քարոզչությամբ զբաղվող թուրքական «ASİMDER» կազմակերպության ղեկավար, Էրզրումում Աթաթուրքի անվան համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սավաշ Էղիլմեզը բողոքել է միջազգային  GSM-ի բջջային օպերատորներից մեկի գործողություններից: Ըստ նրա՝ Անիի ավերակներ այցելող զբոսաշրջիկների հեռախոսներին օպերատորի կողմից ուղարկվել է հաղորդագրություն, որտեղ հայ-թուրքական սահմանամերձ ավերակ քաղաքի տարածքը համարում է Հայաստանի մաս, գրում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էղիլմեզը հայտարարել է, որ GSM օպերատորի ուղարկած հաղորդագրությունում նշվում է «Բարի գալուստ Հայաստան»:

«Այդ օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմանների մեջ և կատարել է հայերի երազանքը»,- դժգոհել է հակահայկական կազմակերպության նախագահը:

Վերջինս հայտարարել է, որ պատրաստվում են դիմում ներկայացնել Էրզրումի նահանգային դատախազություն այդ սխալն ուղղել տալու պահանջով:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ