Կարող եմ աշխատել բոլորի հետ. Արմեն Ամիրյան
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց հետո մի փունջ վարդ է գնել և գնացել տուն՝ ուրախ լուրը տիկնոջը հայտնելու:
«Դռան զանգը տվեցի, կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի. «Սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին»: Երբ որ զգացի նրա թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել՝ հանգստացի՛ր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը:
Ամիրյանը հավաստիացրեց՝ աշխատելու է չափազանց թափանցիկ:
«Ես ձևակերպում եմ խնդիրները, և այդ խնդիրների մեջ, եթե կադրերը կտեղավորվեն, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, որովհետև ինձ համար կարևորագույնը հայ մշակույթն է», – ասաց Արմեն Ամիրյանը: