09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մտահոգ Արսենյանն ու Օսկանյանը վա՞յր կդնեն մանդատները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  է երեկ կայացած ավագանու ընտրություններին:

”Ավագանու ընտրությունները բոլոր քաղաքական ուժերին իրենց տեղը դրեցին:

ԲՀԿ-ի ո′չ իշխանություն, ո′չ ընդդիմություն կեցվածքն ի վերջո աշխատեց ի վնաս իրեն։ Խորհրդարանական ընտրություններին ստացած ձայներն էլ ԲՀԿ-ի համար այլևս երանելի երազ է։ 

Հետաքրքիր է, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, որ այդքան մտահոգ էին քաղաքային խնդիրներով ու Երևանի ճակատագրով, կթողնե՞ն պատգամավորական իրենց աթոռներն ու կհամալրեն Երևանի ավագանու կազմը, որը, ըստ էության, հասարակական աշխատանք է։ Իհարկե, ո′չ։ Եվ դա շատ լավ էլ գլխի էր ընկել ընտրողը՝ համապատասխան քվեներ տալով քաղաքական այս ուժին։ 

Քաղաքի կառավարման 4 տարիները առջևում են. տեսնենք, թե ԲՀԿ ավագանու անդամները որքանով սրտացավ կլինեն մայրաքաղաքի խնդիրների լուծման հարցում”։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ