12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանն անցնում է գործի. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դուբայից վերադւսոնալուց հետո մի կողմ Է թողել պաշտոնանկության պատճառով իշխանություններից ունեցած դժգոհությունն ու կառավարությունից իրերն է տեղափոխում ՀՀԿ գրասենյակ։

Նախկին վարչապետը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում առանձնասենյակ ունի, բայց, գրասենյակի աշխատակիցների փոխանցմամբ, նա հիմա այնտեղ հիմնովին է հաստատվում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում Է ներիշխանական գարգացումներին հնարավորինս մոտ լինել, որ մոռացության չմատնվի եւ խաղից դուրս չմնա։

Բացի այդ, նա այդպիսով մոտ կլինի իր սիրելի կառավարության շենքին։ Հիշեցնենք, որ մեկ այլ նախկին վարչապետ՝ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ առ ժամանակ տնտեսական բլոկի նախարարներին ու պատգամավորներին հրավիրում Էր կուսակցության գրասենյակ որոշակի խնդիրներ քննարկելու։ Հայտնի չէ, թե Կարեն Կարապետյանը կպահպամի՞ այդ ավանդույթը, բայց կարծիք կա, թե Հովիկ Աբրահամյանն ինքն է ցանկանում այդ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ