12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վայոց Ձորի նախկին մարզպետի դեմ քրեական գործ է հարուցվել

Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ ”Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Այդ տեղեկությունների համաձայն` մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։

Հիշեցնենք, որ վառելիքի հետ կապված չարաշահումներ հայտնաբերվեցին նաեւ ճանապարհային ոստիկանությունում, որի արդյունքում ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման եւ առ այսօր պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ