Ձեր կուսակցությունում տիրող իրավիճակը լավագույն օրինակն է, թե ինչպես պետք չէ կառավարել. Շարմազանովը՝ Փոստանջյանին
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կաշկանդված է ոչ միայն նախկին Կառավարության թողած ժառանգությունով, այլև նաև տնտեսության անմխիթար վիճակով և Կառավարության պրիմիտիվ գողերով: ԱԺ-ում հարկային օրենսգրքի շուրք իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Փաստացի իրավապահ մարմինները չեն կարող պրիմիտիվ գողերին հրավիրել, համապատասխան քննություն իրականացնել ու գործերն ուղարկել դատարան: Իհարկե, նոր Կառավարությունը ժառանգել է նաև այս օրենքի նախագիծը, որը ներկայացվել մեզ քննակման, սակայն, ըստ էության, դուք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներդ, այստեղ այնքան շատ եք , որ կարող եք կողմ քվերակել ու այդպես էլ կանեք, քանի որ գումարներ ստանալու շարժառիթ ունեք»,- շարունակեց Փոստանջյանը:
Ըստ նրա՝ այս կառավարությունն էլ հաջողության չի հասնելու, ինչպես նախորդը, քանի որ վարչապետ է նշանակվել մենեջեր, իսկ վարչապետի պաշտոնը մենեջերություն չի ենթադրում, կառավարությունը մենեջեր չպիտի ղեկավարի: Փոստանջյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ասելով. «Կառավարման արդյունավետության մասով ասեմ, որ ձեր կուսակցությունում տիրող իրավիճակը լավագույն օրինակն է, թե ինչպես պետք չէ կառավարել»: