26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմնական ընտրախախտումներն արել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը. տեղական դիտորդներ

“Ընտրական համակարգեր կենտրոն”  ՀԿ նախագահ Վահրամ Վարդանյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ  հանդիպամանն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին էական խախտումներ չեն արձանագրվել:

Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական խմբերը, լրատվամիջոցները սերտ համագործակցում էին որոշ ուժերի վստահաված անձնանց եւ հանձնաժողովների անդամների հետ:

Սա գաղտնիք չէր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության համար, քանի որ ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Գուրգեն Արսենյանը նախապես հայտարարել էր, որ իրենց բոլոր տեղամասերում թե դիտորդներ, թե լրագրողներ կունենան:

“Եվ զգացվում էր , որ նրանք` դիտորդներն ու լրագրողները ներկայացնում էին ԲՀԿ-ն”,-ասաց Վ. Վարդանյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ Henaran.am-ը անդրադարձել էր “այլընտրանքային չլրագրողների” թեմային:

Ըստ դիտորդի` եղել են դեպքեր, որ մեկ անձի կողմից մեկից ավելի քվեաթերթիկ են փորձել գցել քվեատուփի մեջ, անգամ եղել է  քվեաթերթիկների առեւանգման փորձ:

“Հետաքրքիր է, որ այս անգամ ընդդիմադիր ուժերն էլ փորձել խախտումների գնալ, մասնավորապես տեղամասերում` սադրելով մարդկանց”:

Հիմնական խախտումները, տեղական դիտորդական կազմակերպության գնահատմամբ` արել են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:

“Երիտասարդական ակումբների դաշնություն”  ՀԿ նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ասաց, որ կուտակումներ են եղել տեղամասերի մոտ, ընտրական հանձնաժողովների նախագահները բավարար  ուսւոցում չէին ստացել եւ օգնում էին ընտրողներին քվեարկել:

Այդուհանդերձ, ըստ բանախոսների` այս ընտրությունները կարելի է մեկ քայլ առաջ համարել դեպի ժողովրդավարություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ