Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին հարկ չի վճարում
Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեում նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է տա: «Բացատրեք ինձ՝ ինչու Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է տա, աշխարհը փոխվել է այդ հարկի պատճառով, 1536-ին Հենրի 8-ը անջատվեց Կաթոլիկ եկեղեցուց, ի շնորհիվ Նապոլեոնի՝ 19-րդ դարի սկզբներին, այդ նույն բաները փոխառավ կաթոլիկից»,-ասաց նա: Ըստ նրա` պատմական տարբեր գնահատականներ կան, բայց Հայ առաքելական եկեղեցու հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել՝ 428, 1045-ին:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ եթե պնդում է՝ ևս մեկ անգամ կարող են հարկման հարցը վերանայել: «Ուղղակի երկու նկատառումներից ելնելով` չենք նախատեսել, խնդիրներիc մեկը կախված է նաև շինությունների կադաստրային արժեքների գնահատման հետ»,-ասաց Միրումյանը և նշեց, որ նաև որոշակի բեռ կլինի կրոնaկան կազմակերպությունների համար, որի ֆինանսական մiջոցներն առկա չեն: Բագրատյանն արձագանքեց՝ խոսքը նրա մասին է, որ անընդհատ եկեղեցի ենք կառուցում: «Մենք 6600 եկեղեցի ունենք կառուցած, իսկ բնակչության 1000 շնչին ընկնող եկեղեցիներն իրենց թվով երկրորդն ենք քրիստոնյա աշխարհում հույներից հետո, ռուսները, որ 14անգամ ավելի են՝ 27 հազար է: Հունական Սանտորինի քաղաքում ամեն տուն մի եկեղեցի ունի, չենք հասել իրենց, բայց ուզում ենք ձգտել, իմաստը ո՞րն է»,-ասաց նա:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հավելեց. «Որպես հունական և հայկական արմատներ ունեցող մարդ շատ ուրախ ու հպարտ եմ, որ առաջին երկու տեղերը կիսում են հույներն ու հայերը»: