01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարզ չի՞

Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր խորհրդարան էր եկել: Շուրջ 2  ժամ ՀՀԿ խմբակցությունում քննարկումներից հետո լրագրողները հետաքրքրվեցին Հովսեփյանից, թե  իր պաշտոնում մնալու առաջարկ ստացե՞լ է, Հովսեփյանը հիշեցրեց, որ պաշտոնակատար չէ.

«Պարզ չի՞, որ ՊԵԿ նախագահը պաշտոնակատար չի»,-ասաց: Դիտարկմանը, թե լուրեր կան իր պաշտոնանկության մասին, ՊԵԿ նախագահն արձագանքեց` այդ հարցերին չի պատասխանում: Ինչ վերաբերում է գործարարների դժգոհություններին, թե հարկայինն ավելի է հարկեր պահանջում, Հովսեփյանն ասաց. «Սովորաբար յուրաքանչյուր գործարար, երբ իրենից հարկ են փորձում գանձել, միշտ դժգոհում է»:

Նշենք, խորհրդարանը քննարկում է խնդրահարույց «Հարկային օրենսգիրքը»: Զեկուցողը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ