Ինչ է փոխվել աղմկահարույց «Հարկային օրենսգրքում»
Խորհրդարանը քննարկում է խնդրհարույց «Հարկային օրնեսգրքի» վերաբերյալ նախագիծը: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ այս նախագիծն առաջին ընեթերցումից հետո զգալի փոփոխության է ենթարկվել, և առաջարկները հաշվի են առնվել: «Եկամտային հարկի դրույքաչափերն, որը բազաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել է. 23 տոկոս դրույքաչափ առաջարկվում է կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձների պարագայում, նախագծով առաջարկված մինչև 120.000 շեմի դեպքում: Սա նշանակում է, որ գործող 24.4 ու 26-ի փոխարեն արդեն 23 տոկոս է կիրառվելու: 2-րդ դրույքաչափը՝ 28 տոկոսն, առաջարկվում է կիրառել ոչ թե 120.000-ից մինչև 1 մլն դրամ միջակայքի համար , այլ առաջարկվումէ կիրառել 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ միջակայքի համար, իսկ 2 մլն դրամից ավել աշխատավարձի դեպքում առաջարկվում է կիրառել գործող 36 տոկոս դրույքաչափը»,- ներկայացրեց Միրումյանը:
Վերջինիս գնահատմամբ՝ եղել է դրույքաչափերի արդյունավետ նվազեցում, և քաղաքացիները եկամտային հարկի նվազեցում կունենան, այսինքն՝ 550 հազար քաղաքացիներ կունենան եկամտային հարկի գծով տնտեսում: Փոփոխության է ենթարկվել նաև շրջանառանության հարկի շեմը, որ առաջին ընթերցմամբ սահմանված էր 40 մլն դրամ, սակայն մշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ, ինչես նախատեսված էր մինչև շեմի բարձարցումը: «Բոլորի հայտնի էր, որ այս շեմի բարձրացումն սկզբում որպես ժամանակավոր էր: Փաստը ցույց տվեց, որ շրջանառության հիմքում դրված տրամաբանությունը չծառայեց իր նպատակին, ավելին՝ խոչընդոտեց փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, աշխատանքը և նրանց դրեց ավելի պակաս մրցակցային վիճակի մեջ»: