Արսենյանը պարտվեց իր թաղում
Henaran.am-ը առաջիկայում կներկայացնի այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ Երեւանի ավագանու ընտրություններին իրավիճակը լարված էր: Պայքարը “Հանրապետականի” եւ ԲՀԿ-ի միջեւ առավել ցցուն էր մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում: կողմերը ոչինչ չէին խնայել միմյանց “ոչնչացնելու” եւ ապացուցելու համար:
Արաբկիրում պայքարը գնում էր “Հանրապետականի” կարկառուն դեմքերի եւ ՄԱԿ կուսակցության նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգմավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի թիվ 2 համար Գուրգեն Արսենյանի միջեւ: Գուրգեն Արսենյանը մայիսի 5-ին քվեարկել է Արաբկիրում` 5/27 տեղամասում:
Ներկայացնում ենք Արսենյանի ընտրատեղամասի քվերակության արդյունքները ըստ Կենտրոնական ընտրական հանժնաժողովի:
“Առաքելություն”-12, ԲՀԿ-265, “Բարեւ Երեւան” դաշինք-94, ՀԱԿ-50, ՀՅԴ-48, ՀՀԿ-338, ՕԵԿ-34: