Դրանով զբաղվելու ժամանակ չունեմ, գործերս թողել էի… ուր է շտապում Զոյա Թադեւոսյանը
”Ես չգիտեմ, ես հիմա դրանով զբաղվելու ժամանակ չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանը` չցանկանալով գնահատել մայիսի 5-ի ընտրությունները, թեեւ Հայ ազգային կոնգրեսը առաջին եւ առայժմ միակ ուժն է, որ պաշտոնապես դրանք արդեն գնահատել է:
”Գործերս թողել էի, զբաղվում էի սրանով, հիմա ես գնում եմ պետական քննության”,-հավելեց տիկին Թադեւոսյանն ու անջատեց հեռախոսը:
Նշենք, որ Երևանի ավագանու նախորդ ընտրություններին Զոյա Թոդևոսյանը ԿԸՀ անդամ էր և չէր ստորագրել ԿԸՀ-ի վերջնական արձանագրությունը` դրա տակ հատուկ գրառելով, որ չի ստորագրի կեղծիքների արձանագրության տակ:
Հիշեցնենք, նախնական տվյալներով` ”Հայ Ազգային Կոնգրեսը”՝ Երեւանի ավագանու այս ընտրություններին ստացել է 18499` 4.39% քվե: