Ով ինչ ուներ 4 տարի առաջ` ինչ ունի այսօր
2009թ. մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների համեմմատ, 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին ՀՀԿ-ին կողմ քվեարկած քվեների թիվը աՃել է: Եթե 2009-ին 404 634 ընտրողից “Հանրապետականի” թեկնածու Գագիկ Բեգլարյանին քվեարկել էր 186630 մարդ, այս անգամ 437 212-ից ՀՀԿ-ին եւ Տարոն Մարգարյանին նախընտրել է 235 512 մարդ:
Հայ ազգային կոնգրես դաշինքին եթե 2009-ին քվեարկել էր 69 140 մարդ, ապա այս անգամ Հայ ազգային կոնգրես կուսակցությանը քվեարկել է 18 499մարդ:
ՀԱԿ-ի փոխարեն ավագանի այս անգամ կմտնի “Բարեւ Երեւան” դաշինքը` ստանալով 35 732 կողմ քվե:
“Օրինաց երկիր” կուսակցությանը 2009-ին 20 106 մարդ էր ընտրել, իսկ երեկ` 15 733ընտրող: Իջել է նաեւ ՀՅԴ-ի քվեների թիվը, համապատասխանաբար` 18 094 եւ 15 99:
Փոխարենը աճել է ԲՀԿ-ին կողմ քվեարկածների թիվը: 2009-ին Ծառուկյանի կուսակցությանը քվեարկել էր 89 131 մարդ, այս անգամ` 97 189 ընտրող:
Ստացվում է այնպես, որ Երեւանի ավագանու կազմում էական փոփոխություններ չեն լինի: ՀՀԿ, ԲՀԿ, իսկ ՀԱԿ դաշինքին կփոխարինի “Բարեւ Երեւան” դաշինքը: