Ռուսները կողմ են նախկին պաշտպանության նախարարին. Հրապարակ
Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածության մասին վաղուցվանից էր խոսվում։ Սրան համաձայն է ռուսական կողմը, քանի որ Հարությունյւսնը պրոռուսական կողմնորոշում ունի։ Օրինակ՝ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել եր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներից։ Սակայն երկրորդ թեկնածու էլ է քննւսրկվում՝ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի տարբերակը։ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգությւսն խորհրդի նիստի ժամանակ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հերթը Հայաստանինն է՝ այն ռոտացիայով է նշանակվում։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: