Ծափերով. Իրավունք
Երեկ մինչ խորհրդարանում դեռեւս ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ ներկայացնում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինածերի փաթեթը, հրապարակվեց ՀՀ նախագահի հրամանագիրը՝ առ այն, որ նա վերանշանակվում է նախարարի պաշտոնում։
Աժ նիստերի դահլիճում, երբ այս մասին բարձրաձայնեց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներն արձագանքեցին ծափողջույններով։ Նիստից հետո նորանշանակ նախարարի
հետ առիթ ունեցանք զրուցելու արդարադատության ոլորտում առաջիկա փոփոխությունների
տեսլականի մասին.
– Արդարադատության համակարգում իմ տեսլականի մասին բազմաթիվ առիթներ ունեցել եմ խոսելու։ Իսկ փոփոխությունները կլինեն համահունչ կառավարության ծրագրին, որը կներկայացվի առաջիկւսյում։
– Ի՛նչ հանձնարարականներ եք արդեն իսկ ստացել վարչապետ Կարեն Կարապետյանից։
– Այն հւսնձնարարականները, որոնք ստացել եմ, կտեսնեք կառավարության ծրագրի հաստատումից հետո։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: