15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծամորի ատոմակայանը պետք է փակել. թուրք նախարար

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը  կոչ է արել փակել Մեծամորի ատոմակայանը:

Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ալբայրաքը Մեծամորի ատոմակայանի հարցը բարձրացրել է Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նիստում ելույթի ունենալիս:

Թուրք նախարարը, միջուկային անվտանգության մասին խոսելիս, ընդգծել է, որ չպետք է աչքաթող անել հին ատոմակայնները, այդ թվում նաև Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը:

Նա պնդել է, որ «47 տարի առաջ կառուցված ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում  և բոլոր հարևանների համար վտանգ է ներկայացնում»:

«Մեծամորի ատոմակայանը պետք է փակել: Չերնոբիլի վթարից հետո մեր տարածաշրջանը և աշխարհը չպետք է թույլ տան ևս մեկ նման վթար»,-ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն:

ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Ուստի կարելի է արձանագրել, որ հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ