13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Համերաշխության օթևան, Պողոսյան Թևան». Շարմազանով

ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ամբիոնի մոտ հրավիրելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին, կատակելով այսպես դիմեց նրան. «Համերաշխության օթևան Թևան Պողոսյան»:

Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև հարաբերությունները լարվել են, հրապարակային բանավեճով հանդես են գալիս պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ Թևան Պողոսյանն էլ հրավիրել էր պատգամավորներին՝ միասին գինի վայելելու ու Հայաստանի ապագայից մտորելու:

Հանդիպումը կայացել էր կիրակի օրը ընտանիքների հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ