18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի մասին է լռում Կարեն Կարապետյանը. Ժամանակ

Վարպետի եւ նոր կառավարության թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկումների առարկա, ինչը հւսսարակության բնական արձագանքն է տեղի ունեցող փոփոխություններին կամ փոփոխությունների սպասումնեիի ձեւավորմանը, որոնք կարդարանան, թե ոչ՝ դեռ հարց է, ընդ որում՝ մեծ հարց։

Այն, որ առայժմ աշխատանքները ուղղված են առավելապես սպասումների ձեւավորմանն ու հեռու են քաղաքական պատասխանատվության աստիճանից՝ վկայում են մինչ այսօր տեղի ունեցող զարգացումները։ Առայժմ բացառապես քայլեր եւ խոսքեր են, որոնք միտված են քարոզչական մթնոլորտին, սակայն չեն ենթադրում անձնական պատասխանատվություն։ Օրինակ՝ եիբ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերում ցուցադրական «նկատողություններ» է անում նախարարների պաշտոնակատարներին, բանավիճում է ՀՅԴ-ականների հետ, այլ առիթներով դիտողություններ անում, միայն ցուցադրություն է։ Իսկ որեւէ բանի համար հրապարակային պատասխանատվության տակ Կարեն Կարապետյանը չի մտել։

Ավելին, տնտեսության վիճակը հայտարարելով չափազանց ծանր նա, ըստ էության, հրաժարվել է այդ պատասխանատվությունից, թեթեւացրել իր ապագա բեռը:  Ինչ խոսք, պատասխանատվության տակ մտնելը չի նշանակում խոստումներ տալ։ Խոստումներ հասարակությանն առանց նրա էլ շատ են շռայլել, առավել եւս, որ խոստումների կատարումը, իհարկ՚ե, միայն Կարապետյանից չի կախված։ Տվյալ պարագայում խոստումներից ավելի կարեւոր են տեսլականները, ընդ որում՝ ոչ միայն «մենեջերատեխնոկրատական» մակարդակում, այլեւ հասարակական-քաղաքական մեծ եւ ընդգրկուն պատասխանատվության, ինչպիսին ենթադրում է այն պաշտոնը, որ զբաղեցնում է Կարապետյանը, եւ առավել եւս, որը պլանավորում է զբաղեցնել 2017-ի ընտրություններից հետո էլ։

Օրինակ՝ առայսօր հայտնի չէ, թե ինչ է մտածում Կարեն Կարապետյանն անվտանգության խնդիրների վերաբերյալ, ինչ է մտածում նա Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ինչ պատկերացումներ ունի հայ– ռուսական հարաբերությունների մասին, ինչպես է տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Հայաստան– Իրան հարաբերությունները։

Իսկ ինչպես է տեսնում ներքին քաղաքականությունը, ներքին զարգացումները, դատաիրավական համակարգը՝ վերջապես, որ մեծ հաշվով ցանկացած պետության հիմքն է։ Կարապետյանն այս մասին լռում  է։ Միգուցե ժամանակը, իհարկե, քիչ է անցել՝ խոսելու համար, կարտահայտվի ժամանակի ընթացքում, սակայն հենց այս է լինելու նրա վարչապետության հենքը, հանրության վերաբերմունքի ձեւավորման առանցքային նախադրյալը։ Իհարկե, այդ առիթով արտահայտվելը դեռ ոչ մի բանի երաշխիք չէ, որովհետեւ այդ տեսանկյունից բավական խորը եւ փիլիսոփայական, համակարգային տեսլականներ էր մատուցում Տիգրան Սարգսյանը, որը, սակայն, աչքի չընկավ որեւէ խորքային արդյունքով՝ ամրագոտիների եւ ԱՊՊԱ ռեֆորմից բացի։

Սակայն, փոխարենը, նա համարձակություն ունեցավ հասարակությանը ներկայացնելու քաղաքական պատասխանատվության այդ առանցքային, ըստ էության՝ արժեհամակարգային հայտը։
Կարեն Կարապետյանն առայժմ չի արել այդ հիմնարար քայլը, այսինքն՝ չի ներկայացրել քաղաքական պատասխանատվության հայտը, ըստ այդմ՝չի չի արել այդ առանցքայյին համարձակ քայլը, որը իրականում պետք է ցույց տա, թե ընդունա՞կ է նա մյուս համարձակություններին, առանց որի Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել, այլ հնարավոր է միայն հերթական անգամ մոլորեցնել հասարակությանը, այն էլ արդեն շատ կարճ ժամանակով։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ