«Գելի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է. Զուրաբյանը՝ վարչապետից
«Վարչապետի նշանակումով ընտրություններից առաջ իշխանությունները նպատակ ունեն ստեղծել տպավորություն, որ իսկապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում: Ի դեպ, այդ փոփոխության կարգախոսը մեր՝ Հայ Ազգային Կոնգրեսի թեթև ձեռքով դարձել է ամենակիրառվող կարգախոսը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «ՏԻՄ ընտրություններում մենք հանդես ենք գալիս «ընտրիր փոփոխությունները» կարգախոսով, և դրանից հետո չմնաց որևէ քաղաքան ուժ, որ չի սկսել խոսել փոփոխությունների մասին: Եվ առաջինը Սերժ Սարգսյանն էր, որ փոխեց վարչապետին և խոսեց փոփոխություններից: Ով ասես կարող է գալ և խոսել փոփոխությունների մասին, բայց ոչ այն կուսակցությունը, որն ինչ փորձ հնարավոր է, այս ժողովրդի գլխին կատարել է»,- հեվելեց Զուրաբյանը«
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հատարարությանը, թե պետք է վերացնել պրիմիտիվ գողության դեպքերը, ապա ՀԱԿ պատգամավորն ասաց. «Հասարակությունն արդեն իր ռեակցիան տվել է, բոլորն էլ հասկանում են, որ դա մոտավորապես «գելի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է, ինչը և վարչապետն իրեն հատուկ հմտությամբ ցուցադրեց: Այսինքն՝ որևէ լուրջ մարդ, իսկ մեր ժողովուրդը կազմված է հիմնականում լուրջ մարդկանցից, չի կարող լուրջ ընդունել»: