03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերջը իրար ծեծեցին /վիդեո/

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի  ՀՀԿ–ական նախագահ Սամվել Զախարյանի միջեւ: ”Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ` հանձնաժողովի նախագահի խոսքով` Ջիվան Պողոսյանը առավոտից մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս եւ չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

Սամվել Զախարյանը նշեց նաեւ, որ թեկնածուն իրավունք ուներ այնտեղ գտնվելու եւ քվեարկելու, սակայն պարբերաբար մուտք գործել կամ գտնվել ընտրատեղամասում՝ թեկնածուն իրավունք չուներ:

Ծեծկռտուքից հետո հաջողվեց զրուցել նաեւ ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Զախարյանի հետ, ով, իդեպ, 07/15 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող ԲՀԿ-ի շտաբի պետն է։ Նա մեզ փոխանցեց, որ ոչ մի ծեծկռտուք իր մասնակցությամբ չի եղել եւ ամեն ինչ կարգին է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է կատարվում, դեպքի առնչությամբ նյութեր են պատրաստվում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ