Henaran.am-ի թղթակցին չէին գրանցում. կրկնակի քվեարկություն /վիդեո/
Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում տեղակայված 8/09 ընտրատեղամաս այսօր կրքերը թեժ էին: Henaran.am-ի թղթակիցը ականատես եղավ, թե ինչպես են հանձնաժողովի անդամները վիճում դիտորդներից մեկի հետ: Վերջինս պահանջում էր արձանագրել, որ րոպեներ առաջ ընտրողներից մեկը եկել է ու ցանկացել երկրորդ անգամ քվեարկել:
Երբ դա նկատել է հանձնաժողովի անդամը, ընտրողը շտապ հեռացել է: Դիտորդ Կարեն Հարությունյանը պահանջում էր հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամից արձանագրել փաստը, իսկ վերջիններս հապաղում էին դա անել: Նա նույն հորդորով դիմեց նաև հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամին: Վերջինս էլ գոռգոռում էր, որ ինքը չի տեսել և չի կարող այդ արձանագրության տակ ստորագրել, նույնիսկ ասում էր, որ կոպիտ խախտում չի եղել:
Վեճին խառնվեց մեկ այլ դիտորդ, ում խնդրեցինք ներկայանալ, սակայն պատասխանեց. ”Քեզ ինչ ում եմ ներկայացնում”:
Երբ հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք, թե ինչու չի արձանագրում դեպքը, նա հեռացավ: Վերջինս հրաժարվեց ներկայանալ: Ներկայանալ չէր ցանկանում նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչը, ով իր վերջո ներկայացավ` որպես Գոհար Աթաբեկյան:
Այս ընտարտեղամասում հրաժարվում էին գրանցել նաև մեր թղթակցին` թույլ չտալով նրան աշխատել և պահանջելով անձնագիր: Գրանցող քարտուղարը մի քանի տեղ զանգահարելուց հետո տեղեկացավ, որ լրագրողները կարող են ընտրատարածքում գտնվել` ունենալով միայն լրագրողի անցաթուղթ եւ հանդարտվեց:
Մանրամասները` տեսանյութում: