03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում. ՔՀԻ

“Քաղաքացիական հասարակության ինստիտուտ” հասարակական կազմակերպությունը, որը “Երևանի ավագանու ընտրություններ-2013” իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով, հայտարարում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ համեմատած Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների։

 Համատարած ընթանում են մարդկանց ուղղորդումներ և՛ ընտրատեղամասերից դուրս, և՛ ընտրատեղամասերի ներսում։ Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում մեծ մասամբ ընտրատեղամասերից դուրս՝ ոստիկանության անգործության պայմաններում։

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում.

 

ՀՀ ոստիկանությանը՝ արգելել ընտրատեղամասերի մոտակայքում ուղղորդող մարդկանց խմբերի և առանձին անհատների ներկայությունը։

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արագ արձագանքել տեղամասերից ստացվող ահազանգերին և քայլեր ձեռնարկել ընտրատեղամասերի ներսում կողմնակի մարդկանց գտնվելը բացառելու ուղղությամբ։

 

Ընտրությունների ընթացքի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդների կողմից արձանագրված խախտումների և 080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերի մասին անընդհատ թարմացվող տեղեկատվություն կարող եք ստանալ Մարդու իրավունքները Հայաստանում կայքից հետևյալ հղումով՝ http://hra.am/hy/events/2013/05/05/elections։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ