Ոստիկաններից գոհ են
Ժամը 13.00-ի դրությամբ բավական մեծ ակտիվություն էր նկատվում թիվ 13/22 և 13/23 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Էրեբունի համայնքում: Այս ընտրատեղամասերում վաղ առավոտվանից ընտրողների բավական մեծ հոսք կա, արտակարգ դեպքեր, խախտումներ ու պատահարներ, սակայն ժամը 13-ի դրությամբ, չէին արձանագրվել:
Հանուն արդարության` հարկ է նշել, որ այս տեղամասերում բավական լավ էին աշխատում ոստիկանները: Մեզ հետ զրույցում 13/22 ընտրատեղամասի որոշ ընտրողներ իրենց գոհունակությունը հայտնեցին այս ընտրատեղամասում աշխատող ոստիկանների աշխատանքից:
“Երիտասարդ ոստիկանները բավական կիրթ ու գրագետ էին, բարեհամբույր, հենց նրանց շնորհիվ էր, որ ոչ մի հերթ, կուտակումներ չէին նկատվում”,- ասաց ընտրողներից Աննա Հարությունյանը: