” Ղարաբաղի պատերազմում ավելի հեշտ էր, քան պայքարը ընտրատեղամասերում”. Վահագն Խաչատրյանն ուշացավ /վիդեո/
Նախատեսված ժամից 40 րոպե ուշացումով Հարավ-Արեւմտյան Բ1 թաղամասում գտնվող 8/17 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց ՀԱԿԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը: Լրագրողների հետ զրույցում, Վահագն Խաչատրյանը խոսեց իր ուշացման պատճառների մասին: Ասաց`առավոտից պայքարում են ընտրակեղծիքների դեմ եւ այս պահին էլ գալիս է մի տեղամասից, որտեղ ընտրակեղծիքներ են գրանցվել :
“Հենց հիմա էլ տվյալ եմ ստացել, որ ընտրակեղծիքներ են իրականացրել, կարող եք գնալ, ստուգել: Գնացեք 8/08 տեղամաս, շատ բան կիմանաք: Քաղաքապետի թեկնուծուն տեղեկացրեց, որ ընտրել է հանուն “Իշխանությունը քաղաքացուն” կարգախոսը իրականություն դարձնելուն:
Լրագրողներիի հետ զրույցի պահին Վահագն Խաչատրյանը հեռախոսազանգ ստացավ ինչպես ինքն ասաց` 7/13 հանձնաժողովի նախագահ ՀԱԿԿ անդամ Սերժիկ Ասլանյանից: Վահագն Խաչատրյանը լրագրողներին փոխանցեց Սերժիկ Ասլանյանի խոսքը.” Ղարաբաղի պատերազմում ավելի հեշտ էր, քան պայքարը ընտրատեղամասերում”:
Henaran.am-ի հարցին` որոնք կլինեն առաջին երեք կուսակցությունները, որ առավել մեծ թվով քվե կստանան քաղաքապետի թեկնածուն ասաց, որ այդ կուսակցությունները 4-ն են , սակայն ինքը ժամանակից առաջ չի ընկնի, խուսափելով ավելորդ քարոզչությունից:
Իսկ եթե Վահագն Խաչատրյանը չքվեարկեր ՀԱԿԿ-ի օգտին` ում կտար իր քվեն, հարցին քաղաքապետի թեկնածուն պատասխանեց.
”Բոլոր այն ուժերի, ովքեր Հայաստանի ապագան տեսնում են միայն ժողովրդավարական սկզբունքի մեջ և միայն Հայաստանի քաղաքացու համար են պատրաստ իրենց գործնեությունը ծավալել”: